Դարերի խորքից եկող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատգամը այսօր քան երբևէ արդիական է՝ մեր ժողովրդի մեջ սերն առ գիտելիքը, իմաստությունն ու խոհեմությունը արթնացնելու համար։ Մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում եկել են և անցել բազում փոթորիկներ։ Կարևորը՝ պետք է հասկանալ և ընդունել, որ կան արժեքներ, որոնցից ամենակարևորը, մնայունը դպրոցն է։ Դպրոցը սրբություն է, դպրոցի նման մեկ էլ տունն է, հայկական օջախը, մայրական գուրգուրանքը։ Ամենամեծ գիտնականն անգամ ամեն ինչի համար պարտական է դպրոցին, կրթությանը։
Մնայունը, հայ ուսուցիչ, աշակերտ, դասախոս ու ուսանող քո մեջ ներդրված մաշտոցյան բանաձևն է՝ իմաստությունը, խրատը ճանաչելու, հանճարի խոսքը հասկանալու վերաբերյալ։ Մենք մեր հիշողության, մեր պատմության տերն ենք ու ժառանգորդը՝ Հայկ Նահապետից մինչև հավերժություն։ Հենց այդ պատմության և ժառանգության շնորհիվ է, որ դարերի փոթորիկների միջով անցնելով՝ մնացինք հայ և ունեցանք մի հրաշք երկիր Հայաստան։
Զեղչեր!!!
Հարցերի համար կարող եք զանգահարել 095-82-42-47 հեռախոսահամարով, կամ պատվիրել հետադարձ զանգ








Հարգելի՛ ծնողներ, Ձեզ մտահոգում է, որ Ձեր երեխան հետաքրքրությամբ չի սովորում, տնային հանձնարարությունները ինքնուրույն չի կարողանում կատարել և անհանգստանում է, որ դասերը չի հասցնի պատրաստել։
Այժմ կարող եք չանհանգստանալ, քանի որ մեր կենտրոնը, գործում է, որպեսզի օգնենք Ձեզ և Ձեր երեխային։ Մեզ մոտ իրականացվում է դասապատրաստում և՛ առկա, և՛ առցանց։ Կենտրոնը ապահոված է բարձրակարգ ուսուցչական կադրերով։ Մասնագիտական կարողությունները, մարդկային բարձր բարոյական հատկանիշները՝ բարություն, նրբանկատություն, ազնվություն, շահագրգռվածություն, նվիրում, հնարավորություն են տալիս ուսուցումը կազմակերպել նպատակաուղղված և արդյունավետ։ Կոլեկտիվ գործունեությունը հասնում է բարձր արդյունավետության, երբ առկա են ուսուցիչ և աշակերտ համագործակցությունը։ Մեր ուսուցիչների պահանջկոտությունը, սկզբանքայնություն, մարդկային փոխհարաբերություններում վստահությունն ու փոխադարձ հարգանքը օգնում է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Իսկ, եթե լինում է ազատ ժամանակ, կատարում ենք լրացուցիչ աշխատանքներ, որ ավելի ամրապնդենք անցած թեմաները։
Դասապրոցեսն իրականացվում է անհատական, յուրաքանչյուր երեխա նշված ժամին մոտենում է համապատասխան ուսուցչին։
Դասապատրաստումը կարգավորվում է ըստ դասացուցակի։ Մենք կազմում ենք դասացուցակ, ըստ որի երեխան հստակ ժամի պետք է մոտենա տվյալ առարկայի ուսուցչին։
Մեր կենտրոնի ուսուցիչներն ունեն համապատասխան մանկավարժական կրթություն։
Եթե դասերը լիարժեք չենք հասցնում պատրաստել, զանգահարում ենք ծնողին և երեխան մնում է երկար, մինչև վերջացնենք ամբողջ դասերը։
Նա մասնակցում է մեզ մոտ գործող խմբակներին՝ շախմատ, ապլիկացիա, խաղ, ընթերցանություն, նկարչություն․․․
Զանգահարեք 095-82-42-47 հեռախոսահամարով, կամ պատվիրեք հետադարձ զանգ
Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։
ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ
<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։
Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։
Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։
Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։
Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։
Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։
Երեխաներին ծանոթացվում է նաև առակներին, որի նպատակն է՝ բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։
Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։
Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։