Էքսկուրսիա դեպի գրադարան

Երեխաների բառապաշարի հարստացման գործում կարևոր նշանակություն ունի էքսկուրսիաների կազմակերպումը գրադարաններ։ Հայոց լեզուն համաշխարհային լեզվակարգում աչքի է ընկնում իր հարուստ բառապաշարով, ճկունությամբ և բառապաշարի բազմազանությամբ։

   Երեխաները պետք է ընկալեն մեր լեզվի հնարավորությունը, ճոխությունը, արտահայտչականությունը, ճկունությունը, գեղեցկությունը, հարուստ բառապաշարը։ Նրանց մեջ պետք է արթնացնել հետաքրքրասիրություն, ինքնուրույնություն, գեղեցիկը զգալու ճաշակ և կարողություն։

Գիտության մեջ հարթ ու հեշտ ճանապարհ չկա, և միայն նա կարող է հասնել դրա շողշողուն գագաթներին, ով չվախենալով հոգնածությունից, մագլցում է նրա քարքարոտ շավիղներով։

Մեզ մոտ արդեն դարձել է ավանդույթ՝ հաճախ ենք այցելում գրադարան։ Այցելության նպատակը  գրքի, գրողի, ընթերցանության, տպարանից մինչև գրադարանի գրապահոցներն ու պահարաններն անցնող գրքի՝ երկար, համառություն, աշխատանք պահանջող ճանապարհի հետ ծանոթությունն է։ Այս էքսկուրսիաները հետապնդում են նաև մեկ նպատակ՝ արժևորել գիրքը։

Այս անգամ հետաքրքիրը  Արթուրի ընտրած հեքիաթների գիրքն էր։ Նա դպրոց չի հաճախում, բայց մեր սանն է և արդեն սովորել է Մեսրոպյան ոսկեգեղմիկ մայրենին։ Տեսնել էր պետք Արթուրի զարմանքը և հետաքրքրությունը գրքերի այդ հրաշք աշխարհում։ Նա և Նադեժդան գրքի մասին սովորել էին բանաստեղծություն և արտասանեցին աշխատակիցների և ընկերների համար։

ԳԻՐՔԸ

Տպարանում շարում են,
Ու խնամքով կարում են,
Մտնում է նա գրատուն,
Այնտեղից էլ ամեն տուն։
Գիրքը՝ հրաշք բանալի,
Մեր բարեկամն է բարի,
Մտքերով լի մի գիտուն,
Որին բոլորն են սիրում։
Ով գիրք սիրի կյանքում նա
Շա՜տ-շա՜տ բաներ կիմանա։

Համոզված ենք, որ այս էքսկուրսիաները շատ կարևոր դեր են խաղալու երեխաների կյանքում

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։

Զանգահարեք ինձ