Թափոնների մասին
Երեխայի աշխարհաճանաչողությունն սկսվում է շրջակա միջավայրի ճանաչումից։ Հարկավոր է նպաստել այն գիտակցության ձևավորմանն ու արմատավորմանը, որ Երկիրը մեր ընդհանուր տունն է, իսկ մարդը՝ բնության մի մասնիկը և այն պետք է պահպանել և խնամել։
Երեխաներին տրվող բնապահպանման գիտելիքները հնարավորություն են ընձեռնում ճանաչել, սիրել ու գնահատել շրջակա աշխարհը, հասկանալ բնության մեջ իրենց ճիշտ դրսևորելու անհրաժեշտությունը և զգալ իրենց բնության մի մասնիկը։ Մարդը հազար թելերով կապված է բնությանը։ ներկայումս ողջ աշխարհի մարդիկ հասկացել են, որ մեր մոլորակի բնությունը վտանգի մեջ է։ Եվ մեր սաները որոշել են իրենց ներդրումն ունենալ բնությանը օգնելու գործում։ Եվ մեզ օգնեց Tapon.am –ի աշխատակիցների կողմից պարբերաբար անցկացվող սեմինարները։
Պատկերացրեք՝ երեխաների զարմանքը, երբ իմացան գրքի անցման ճանապարհը, թղթի արժեքը։ Այդ օրվանից նրանք սիրով, նույնիսկ միմյանց հետ մրցելով, հավաքում էին թղթի թափոնները, այդ գործին մասնակից դարձնելով նույնիսկ ծնողներին, որը շատ գովելի է։ Այս նախաձեռնության շնորհիվ նրանք իրենց մասնակցությունն են ունենում <<Բլում>> ուսումնական կենտրոնի գրադարանի հարստացմանը։

Սիրով հրավիրում ենք մեր գրադարան, համոզված ենք, որ նոր մտքեր լսելու մեծ հնարավորություններ կան այնտեղ, և, որ գրքերի աշխարհում դուք կգտնեք ձեր սիրած հերոսներին։