Երեխաների ընդհանուր զարգացման հիմնական ժամանակահատվածը դպրոցական տարիքն է, և այս շրջանում ձևավորվում է նրա մտավոր , ֆիզիկական և հոգևոր որակները։
Մայրենի լեզվով հաղորդակցական հմտությունների՝ մտավոր, ճանաչողական և գեղագիտական ունակությունների ձևավորման ու զարգացման լավագույն միջոցներն են վիկտորինա անցկացնելը։
Աղջիկները սիրում են գրական-երաժշտական վիկտորինաները, իսկ տղաները՝ իրար հերթ չտալով խնդրում են շատ հարցեր լինեն սպորտից։
Արմանը, Մանվելը, Դավիթը, ամերիկաբնակ Վահագնը, ռուսաստանաբնակ Գոռը, Դավիթը (նրանք իրենց հանգիստը անցկացնում են մեր ամառային դպրոցում), շատ են սիրում ֆուտբոլը։ Մեծ հետաքրքրությամբ լսում են Կրիշտիանու Ռոնալդուի, նրա հավերժական մրցակցի՝ արգենտինացի Լիոնել Մեսիի, Հենրի Մխիթարյանի մասին, իսկ սպորտային վիկտորինայի ժամանակ տղաների <<Գիտունիկներ>> խումբը միշտ <<Իմաստուններ>>-ի խմբից առաջատար է։
Մեր աշակերտները սիրում են ստեղծագործել և առաջարկում են իրենց հորինած խնդիրները <<Բլում>> ուսումնական կենտրոնի մյուս սաներին։
Մարկը, ով պարապում էր մեզ մոտ մաթեմատիկա, առաջարկեց խնդիր, որը տեղադրեցինք համացանցում։ Առաջին երեք ճիշտ պատասխանող երեխաները ստացան մրցանակ։
Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։
ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ
<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։
Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։
Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։
Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։
Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։
Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։
Երեխաներին ծանոթացվում է նաև առակներին, որի նպատակն է՝ բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։
Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։
Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։