Սիրով և հպարտությամբ ներայացնում ենք կենտրոնի շնորհալի սան Նարեկ Մհերի Մաթևոսյանին։

Նարեկ Մաթևոսյանը ծնվել է 02,04,2012թ․-ին Երևան քաղաքում։ Գերազանց առաջադիմությամբ սովորում է Ռ․ Միրոյանի անվան թիվ 77 դպրոցում։

6 տարեկանում ընդունվել է Կ․ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին և հաճախել է կիթառի դասարան։

Զբաղվել է Կիոկուշին կարատեով և 2021թ․ Կարատեի Երևանի առաջնությունում արժանացել առաջին կարգի մրցանակի։

2019թ․ առաջին անգամ մասնակցել է Արտ Մյուզիք Արվեստի միջազգային X մրցույթ Փառատոնին (The X international Festival of arts ART MUSIC Concert)-in և ստացել է դիպլոմ՝ Մրցույթ-Փառատոնին մասնակցելու համար (For Participation in Concert Festival):

2020թ․ մասնակցել է Արտ Մյուզիք Արվեստի միջազգային XI մրցույթ-Փառատոնին և արժանացել է Առաջին Կարգի Դափնեկրի (FIRST PRIZE AWARDEE) Nomination ,,Piano,,։

2021թ․ մասնակցել է Kaunas-ի Amicitia Sonans II-Asis Tarptautinis Konkursas The II-nd international concert մրցույթին և  արժանացել է Մեծ Մրցանակի։ Այդ մրցույթի ժամանակ ստացել է դիպլոմ՝ Հայ կոմպոզիտորի գործը գերազանց կատարելու համար (For The excellent performance of the piece composed by an Armenian composer)։

2021թ. Նոյեմբերին մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան Պատանի և երիտասարդ դաշնակահարների VI միջազգային մրցույթ-փառատոնին՝ նվիրված կոմպոզիտորի 100 ամյա հոբելյանին (Arno Babajanyan VI international competition-festival for junior and young pianists dedicated to the 100th anniversary of the composer) և ստացել  VIԿարգի Դափնեկրի դիպլոմ (VI degree Diploma of laureate): Նարեկ Մաթևոսյանի մասին տպագրվել է Առնո Բաբաջանյանի 100 ամյակին նվիրված գրքում:

2021թ.  ստացել է Երևան քաղաքի Քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի կողմից «Շնորհակալագիր»՝ տարվա ընթացքում ցուցաբերած լավագույն արդյունքների համար:

2022թ. մասնակցել է Արտ Պիանո Մենակատար դաշնակահարների II մասնագիտական մրցույթ Փառատոնին (The II international contest festival of pianists) և արժանացել  Երկրորդ Կարգի Դափնեկիր դիպլոմի (Second Prize Awardee):

2022թ. մասնակցել է «Կամերտոն-Սոլիստ» կատարողական արվեստի III միջազգային մրցույթին (<Kamerton-Solist>III International Competition of Performing Art) և արժանացել է II Մրցանակի(II prize):

2023թ. մասնակցել է International Young pianists Festival-Competition “Grand Pas” մրցույթին և արժանացել է Մեծ մրցանակի (Grand Priz):

2023թ. Նաև մասնակցել է Appossionato International Music Festival (Online) 2023 և ստացել է Gold Certificate:

Մանսակցել է բազմաթիվ համերգների և մրցույթների,  արժանանալով տարբեր մրցանակների։ 2021 և 2023 թվականներին հանդես է եկել մենահամերգով։

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։

Զանգահարեք ինձ