Հանապազօրյա հացի մասին միջոցառում

Վերջին տարիներին ակնառու է դառնում դաստիարակության և ուսուցման  ուղղվածությունը դեպի ազգային արժեքներն ու մշակույթը։

Ազգային ավանդույթներն առավել հանգամանալից  ուսուցանելու փորձ է հացին նվիրված միջոցառումը։ Այն հետապնդում  է ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական նպատակ։ Ներկայացվում է  մարդկության ամենաթանկ բարիքի՝ հացի ստեղծման պատմությունը։

Հայերն ունեն հացի բազմազան տեսականի, բայց հացերի արքան լավաշն է։

Հացը պատիվ է,

Հացը չեն նետի,

Քրտինք կա ամեն

Մասնիկում նրա։

Հացը բաժանի՛ր

Տուր մուրացկանին․

Թող անուշ անի,

Եվ բարի խոսքով

Քեզ օրհնաբանի։

Տաշտներդ լի հաց լինի,

Դռներդ միշտ բաց լինի։

Հացը մեծագույն սրբություն է հայ ժողովրդի համար։ Հայաստանը հացի հնագույն հայրենինքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2րդ  հազարամյակներում։ Հայաստանում գարնան ավետաբեր ծաղկազարդի առաջնային ուտելիքն է եղել աղանձը, որը խորհրդանշում է կյանքի հարատևությունը, անընդհատությունը։ Ըստ ավանդության Ալեքսանդր Մակեդոնացին պաշարել էր հայկական բերդերից մեկը։ Տեսնելով, որ հայերը բերդի աշտարակից կախել են մի սպիտակ լավաշ, նա զորքերը ետ քաշեց։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Հացեկացի գյուղացիները Վաղարշապատում պաշտոնավարող Մեսրոպ Մաշտոցին ուղարկում են 36 լավաշ ի պատասխան նրա ստեղծած 36 հայկական տառերի։

Միջոցառումից հետո անցկացվեց խոհարարական մրցույթ։ Բոլորը մեծ սիրով ու ոգևորությամբ էին մասնակցում, իսկ միջոցառման ամբողջ ընթացքում հնչող՝ հացին նվիրված բանաստեղծություններն ու ազգային երգերը այն դարձրին աշխույժ, ուրախ ու կենդանի։

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։

Զանգահարեք ինձ