Հրավեր քահանային

Հանդիպումը սկսվեց և ավարտվեց երեխաների տերունական աղոթքի արտասանությամբ։

Այս հանդիպումից  երեխաներն իրենց հետ կյանք կտանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը և նրանց մանկական հուշաշխարհում այն կդառնա վառ հիշողություն և կուղեկցի նրանց ողջ կյանքի ընթացքում։

Ճշմարտություն փնտրող միտքը շատ անգամներ կարող է հայտնվել բազում հարցերի առջև։ Եվ այս դեպքում ամեն հարցի ճշմարիտ պատասխանը կարող է նոր ճանապարհ հարթել դեպի ճշմարտությունը։ Ցավալի է, բայց փաստ, որ այժմ արդեն շատ ու շատ ազգային տոներ ու ծիսակատարություններ անցել են մոռացության գիրկը։ Խիստ կարևոր է  երեխաների մեջ ամրապնդել հայրենասիրության գաղափարը, ազգային, հայեցի, քրիստոնեական մտածելակերպը և մենք կենտրոն հրավիրեցինք ԱՀԹ Արաբկիրի Սբ․խաչ եկեղեցու քահանա Տեր Բաբկեն Հայրապետյանին։

1. Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ ծնար և հայտնեցար,
Ողորմեա՜ մեզ։

2. Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ խաչեցար վասն մեր,
Ողորմեա՜ մեզ։

3. Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ հարեար ի մեռելոց,
Ողորմեա՜ մեզ։

4. Սուրբ Աստված, սուրբ և հզոր,
Սուրբ և անմահ,
Որ համբարձար փառօք առ Հայր,
Ողորմեա՜ մեզ։

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։

Զանգահարեք ինձ