Տոներ, զվարճություններ, միջոցառումներ

Երեխաների կրթադաստիարակչական աշխատանքում իր ուրույն տեղն է գրավում զանազան գրավիչ ժամանցները, մարզական զվարճությունները, տոների կազմակերպումը, որոնցով նախատեսվում է դաստիարակել մարդասիրական վերաբերմունք, զարգացնել սեր դեպի բնությունը, կարեկցանքի, հոգատարության, մերժողական վերաբերմունք՝ անտարբերության, անազնվության, ժլատության նկատմամբ։

Մեզ մոտ հաճախ ենք կազմակերպում միջոցառումներ, քանի որ դրանք թերևս առավել կարևոր են, քան հարյուրավոր դասաժամեր։ Միջոցառումների միջոցով է, որ երեխաները ավելի մոտիկից են ծանոթանում մեր ոսկեղենիկ լեզվին  ու ճոխ գրականությանը՝ սիրելով ու պաշտելով և՛ մայրենին, և՛ բիբլիական մեր ժողովրդին, նրա մշակույթը։ Ուսումնական կենտրոնում անցկացվող յուրաքանչյուր միջոցառում, տոնահանդես, վիկտորինա, մարզական խաղ, իր ուրույն հետքն է թողնում երեխայի հիշողության ու երևակայության վրա, նպաստում անձի ձևավորմանը։

Մեզ մոտ նշում ենք բոլոր երեխաների ծննդյան տարեդարձը, որը մեր փոքրիկ, մանկական կոլեկտիվում համերաշխության, հարգանքի և մեծարման արարողություն է։

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։

Զանգահարեք ինձ