Նկարչություն
Մեր առօրյա կյանքում ակնհայտ է, որ երեխաները շատ են սիրում նկարել։
Նկարչությունը զարգացնում է երեխայի մտածողությունը, նպաստում է շրջապատող աշխարհի մասին լայն հայացքի ձևավորմանը՝ երեխային դրդելով ինքնուրույն արտահայտել իր մտքերը։ Նկարչության ժամերին երեխաները սովորում են երևույթները տեսնել գունային կառուցվածքով, հասկանում են նկարի բովանդակությունը, որը նպաստում է նրանց գեղագիտական զգացողության զարգացմանը։
Նկարչությունը երեխայի մեջ զարգացնում է հմտություններ և այդ հմտությունների շնորհիվ նա սովորում է ստեղծագործաբար լուծել իր առջև ծառացած տարբեր խնդիրները՝ աշխատանքում և կյանքի տարբեր ոլորտներում։
