Օգտակար համագործակցություն
<<Բլում>> ուսումնական կենտրոն հյուրընկալվել են <<Քան>> ակադեմիայի աշխատակիցները։
<<Քան>> ակադեմիայի առաքելությունը համաշխարհային մակարդակի անվճար կրթության ապահովելն է ամենքի համար և ամենուրեք։ Հյուրերը ծանոթացրեցին իրենց թիմում ներգրավված ծրագրավորողների, ուսուցիչների, գիտնականների, դիզայներների, ովքեր համառորեն հավատում են, որ յուրաքանչյուր ոք աշխարհին կարող է ոգեշնչել կրթությամբ և մեծ փոփոխություններ կատարել։ Ներկայացվեց <<Քան>> ակադեմիայի մասնագետների կողմից մշակված վարժությունների ու դասընթացների ծրագրին, որոնք ընդգրկում են մաթեմատիկան, կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան, կարիերա, տնտեսագիտություն և ֆինանսներ, ծրագրավորում, արվեստ և հումանիտար գիտություններ։
Աշակերտներին բացատրեցին, թե ինչպես կարող են բացահայտել իրենց իսկ բացթողումները ուսուցանվող նյութի ընկալման ուղղությամբ, ինչպես ավելի մատչելի, արագ ընկալել մատուցվող նյութը և խորացնել գիտելիքները մաթեմատիկայի, այլ առարկաների և գիտությունների ոլորտում և խաղային տարրերի շնորհիվ ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր։
Ուսման և գիտելիքների միջոցով բոլորի մոտ պետք է ամրապնդվի հոգևոր հարստությունը, ստեղծագործական միտքը, մարդկային արժանապատվության զգացումը՝ ինքնահարգանքը, մշտական ձգտումը դեպի բարոյական կատարելության, իր բանականությունը հարստացնելու և զարգացնելու մշտական ցանկությունը և ձգտումը։