1950թ․ հանրապետությունում առաջին անգամ Ալբերտ Մելիք-Փաշայանը կազմակերպել է <<Ուսուցչի օր>> միջոցառումը։ Եվ ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթ օրը հանդիսավորությամբ նշվում է այդ տոնը։
Հացից հետո ժողովրդի համար ամենակարևորը դպրոցն է, մի վիթխարի ուժ, որը որոշում է ժողովուրդների կենցաղն ու ճակատագիրը։
Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցը սուրբ է։ Գրերի գյուտի սուրբ գործի պայծառ ժառանգությունը հայոց աշխարհին առաջնորդեց դեպի հավերժություն։
Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի խոսքերով ձեր ամենաբարձր խնդիրը բարեկիրթ երեխա դաստիարակելն է, ձեր աշխատանքը ինժեների, ճարտարապետի, գրողի աշխատանք չէ, դա ամենաբարդ, բայց միաժամանակ ամենապետքական, ամենաանհրաժեշտ աշխատանքն է։ Մանկավարժական աշխատանքը դա տքնություն է, դրա համար էլ մանկավարժներին ասում են մշակներ, որովհետև դուք մարդ եք ձևավորում։ Դպրոցն այն ժամանակ է դպրոց, երբ այնտեղ գլխավոր առարկան մարդագիտությունն է, երբ աշխարհաճանաչումն սկսվում է մարդկային հոգու ճանաչումից և այդ ճանաչման հիման վրա ձևավորվում են երեխայի համոզմունքները և, ամենագլխավորը, դաստիարակվում է սիրելու, գնահատելու ընդունակություն։
Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին՝ մեր մանուկների ու պատանիների մտքի ու հոգու դաստիարակներին։
Ձեզ՝ մանկավարժական մեծ իմացություն՝ կարողանալ ձեր սաներին ասել մարդկային հոգու գեղեցկության մասին։ Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր սաներին դաստիարակեցեք այնպես, որ նրանց սրտերը մանկական տարիներից լուսավորվեն հեգևոր գեղեցկության պայծառ լույսով՝ և այն ժամանակ նրանց սրտերը կլինեն մաքուր ու նուրբ, և ձեր սաների արարքներին պահապան կկանգնի զգայուն ժամապահը՝ խիղճը։
Խղճով մարդիկ մեծանում են այնտեղ, որտեղ իշխում է հերոսության, խիզախության, համոզմունքներին հավատարիմ մնալու, կյանքը՝ իդիալների ու գաղափարների համար զոհաբերելու պատրաստակամության գեղեցկություն առաջացրած հիացմունքի ոգին։ Հիացմունքի այդ ոգին ստեղծում է սրտի այն նրբությունը, որի շնորհիվ խոսքը դառնում է դաստիարակության հզոր միջոց։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն ու եռանդ, նորանոր հաջողություններ գիտելիքների հաղորդման և դասավանդման գործում, որը մեր Հայրենիքի էլ ավելի ծաղկման ու բարգավաճման առհավատչյան է։
Սիրելի՛ ուսուցիչներ, հասուն տարիքում՝ լինի դա բանվոր, արհեստավոր, գիտնական, թե տիեզերագնաց, մանկության տարիների պայծառ հուշերում ուրույն տեղն ունի դպրոցի ու ուսուցիչների հիշատակը։
Եղեք Ձեր կոչման բարձրության վրա ի փառս մեր սերնդի հայեցի դաստիարակության ու կրթության ազգանվեր առաքելության։
Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։
ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ
<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։
Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։
Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։
Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։
Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։
Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։
Երեխաներին ծանոթացվում է նաև առակներին, որի նպատակն է՝ բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։
Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։
Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։