Մեր մասին

<<Բլում>> ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2021թվականի մայիսի 3-ին:

Խորհրդանշական է, որ մեր <<Բլում>> ուսումնական կենտրոնի բացման մեկնարկը տրվում է այսօր՝ գարնան այս պայծառ օրը, որովհետև գարունը կյանք է,  արարելու, և սպասումով ապրելու սկիզբ :

Մեր կրթահամալիրի ողջ անձնակազմը այս կարևոր առաքելությամբ է բացում կրթահամալիրի դռները մեր ապագա սաների առջև: Մենք ուզում ենք ամենօրյա քրտնաջան, անմնացորդ աշխատանքով մեր սաներին տալ  խորն ու կայուն գիտելիքներ, դժվարություններին դիմակայելու կամք, համառություն, պայքարելու, երազանքներին հասնելու ձգտում:

Գիր ու գրականություն, իմաստություն, մշակույթ սիրող հայի համար օդ ու ջրի պես թանկ ու անհրաժեշտ է 2 բան՝ անամպ, խաղաղ երկինք և գիտելիք: Գիտելիքը մեր հինավուրց ժողովրդի համար  եղել է դարերի ուղեկից, գոյատևման և արարման հիշողության պահպանում, որովհետև գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների, անհաջողությունների և պարտությունների դեմ:

Բացի դասապատրաստումից , մեզ մոտ գործելու են բազմաթիվ տարաբնույթ խմբակներ, որոնք հնարավորություններ կտան ճիշտ կազմակերպել ձեր երեխաների ազատ ժամանակը, բավարարել նրանց նախասիրությունները, գիտելիքից զատ կոփել հոգեպես, որպեսզի նրանք ի վիճակի լինեն դիմակայել մեր բարդ հակասական ու դժվարին կյանքի փորձություններին:

Բարի գալուստ <<Բլում>> ուսումնական կենտրոն, կանաչ ու հարթ ճանապարհ բոլոր նրանց, ովքեր ընդունում են գիտելիքի , կրթության, լավ մարդ, քաղաքացի դաստիարակելու անհրաժեշտությունը:

Սիրելի՛ ծնողներ, վստահեք մեզ ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր երեխաներին , և մենք ձեզ հուսախաբ չենք անի:

Հիշե՛ք,  գիտելիքով զինված մարդը անպարտելի է բոլոր դժվարությունների և ժամանակի մեջ:

Մեր ձեռքբերումները

2022թ․-ին <<Բլում>> ուսումնական կենտրոնի տնօրեն Եվգենյա Մկրտչյանը մասնակցել է HERA-Her Economic Rights and Autonomy կողմից կազմակերպված դրամաշնորհին։

 Ներկայացված ձեռնարկատիրական հմտությունների համար տնօրեն Եվգենյա Մկրտչյանը ստացել է դրամաշնորհ՝ Գրանտ,  Denis Long-ի կողմից և համապատասխան դիպլոմ, որը հավաստում է, որ նա հաջողությամբ ցուցադրել է ձեռնարկատիրական իր հմտությունները և այն Հայաստանում՝ երիտասարդ կանանց կարողությունների և հմտությունների զարգացմանը և բացահայտմանը նպաստող հնարավորություն է։

Նույն հաջողությամբ <<Բլում>> ուսումնական կենտրոնի տնօրեն Եվգենյա Մկրտչյանը մասնակցել է 2023թ-ին HERA-ի կողմից կազմակերպված մրցույթին և շահել դրամաշնորհը՝ մեկ անգամ  ևս հավաստելով ձեռնարկատիրական գործունեության իր գիտելիքներն ու կարողությունները։

  Մնացել են հարցե՞ր

Զանգահարեք 095-82-42-47 հեռախոսահամարով, կամ պատվիրեք հետադարձ զանգ

Զանգահարեք ինձ

Այլ պարապմունքներ

Մաթեմատիկա, հայոց լեզու, շախմատ, նկարչություն, ապլիկացիա, համակարգչային դասընթացներ, թատերական խմբակ։

Դասապատրաստում

Կատարում ենք դասապատրաստում I-IX դասարանի աշակերտների հետ՝ բոլոր առարկաները։

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, չինարեն (տարբեր տարիքային խմբերի համար)։

Ամառային դպրոց

Դպրոցում ավարտվել են դասերը, սկսվել են ամառային արձակուրդները։ Ինչո՞վ զբաղվի երեխան։

ՄԵՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆՔ

<<Բլում>> ուսումնական կենտրոնում գործում է ամառային դպրոց։ Ամառային դպրոցի ծրագիրն իր մեջ ներառում է ուսուցում, զարգացման խաղեր, էքսկուրսիա, սպորտային խաղեր, մրցույթներ։ Մենք ապահովում ենք երեխաների հաճելի ժամանցը և ամենահաճելին՝ ժպիտը։

Ամառային դպրոցը նոր բացահայտումների , նոր զգացողությունների, ծանոթությունների, հանդիպումների վայր է։ Մեզ մոտ այնքան համերաշխություն, հոգատարություն, ուշադրություն կա, որը չեզոքացնում է յուրաքանչյուր դժվարություն։

Ամառային դպրոցը հանգստի տեսակ է, ուր հաճախելով երեխաները ունենում են անմոռանալի օրեր, հնարավորություն են ստանում ձեռք բերել ինքնուրույնություն, դառնալ ավելի ճանաչողական։ Մեր նպատակն է երեխաներին օգնել զարգացնել ինքնուրույն մտածողություն, ճանաչողական ունակություններ։ Երեխաներին ծանոթացվում է տարբեր արտակարգ իրավիճակներին։ Կազմակերպվում են հատուկ պարապմունքներ երեխաների անվտանգ վարքագիծ մշակելու, խաղերի միջոցով զարգացնել խոսքը` կառուցել քերականորեն ճիշտ, արտահայտիչ և բովանդակալից։ 

Երեխաները մեզ մոտ ապրում են իմացության բերկրանք՝ աշխատանքի, բնության, գեղեցիկի հանդեպ, ուրիշների և իր հաջողությունների համար տագնապի և հպարտության զգացմունքները։

Ամառային դպրոցում օրն ավելի գրավիչ և իրենց հնարավորություններին ու սովորելու ոճին հարմար դարձնելու համար, մենք գտել ենք գիտելիքների յուրացման բանալին։ Շատ հաճախ կազմակերպվում է մրցույթներ նաև հանելուկների և առակների միջոցով։

Հանելուկները իբրև իմաստության և իմացությունների բացահայտման միջոց է։ Հանելուկների պատասխանների կռահումն օժանդակելով երեխաների կողմից գիտելիքների ձեռք բերմանը՝ միաժամանակ հանդես է գալիս զվարճալի ժամանց և երեխային վստահություն ներշնչում սեփական ուժերի նկատմամբ։ 

Երեխաներին ծանոթացվում է  նաև առակներին, որի նպատակն է՝  բնական ու կենցաղի իմացությունը մղել դեպի բարոյական սկզբունքների ճանաչում։ Առակները նպաստում են երեխաների մեջ մտքի սրության և այլաբանության զգացողության ձևավորելու միջոցով հասնել կյանքի ճանաչողությանը։

Փորձում ենք ապահովել երջանիկ և ներդաշնակ կենցաղ, և որ երեխաները այստեղից իրենց հետ կյանք տանեն բարության, գեղեցկության, ուրախության և սիրո առաջին սերմերը։

Եվ, որ բոլորը պարտավոր են անվտանգ ու ապահով դարձնել մեր երեխաների մանկությունը և նրանց դաստիարակել որպես նոր՝ անվտանգ աշխարհի կառուցողներ։